Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս


 

Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս

  • 29-12-2025 14:54:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2.1 հա ընդհանուր մակերեսով 4 հողամասերի վերաբերյալ 2016 թվականի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
 
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր են ճանաչվել Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.9 հա, 0.2 հա, 0.4 հա և 0.6 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2016 թվականի մայիսի 16-ի և 2016 թվականի հունիսի 20-ի աճուրդները:
 
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա ընդհանուր մակերեսով հողամաս:
 
 
ՀՀ դատախազություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն