Ուկրաինան չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից. Զելենսկի
30-12-2025 13:51:57 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքներից։ Այդ մասին Զելենսկին հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։
Ըստ Զելենսկու՝ անհնար է պարզապես դուրս գալ այդ տարածքներից։ «Ո՛չ նախագահը, ո՛չ խորհրդարանը, ո՛չ էլ հանրաքվեն չեն կարող փոխել այն փաստը, որ դա հակասում է մեր օրենսդրությանը», - նշել է նա։
Ըստ Զելենսկու՝ խոսքը միայն օրենքի մասին չէ: Այդ տարածքներում ապրում է մոտ 300,000 մարդ։ «Մենք չենք կարող պարզապես «դուրս գալ» և լքել նրանց։ Մեր բանակը տեղակայված է այնտեղ», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը ընդգծել է, որ հնարավոր փոխզիջումային կարգավորման վերաբերյալ ցանկացած որոշում կարող է կայացվել միայն քաղաքացիների անմիջական համաձայնությամբ։ Նրա խոսքով՝ խոսքը 20 կետից բաղկացած կոնկրետ պլանի մասին է, այլ ոչ թե ընդհանուր կամ հռչակագրային համաձայնությունների։