Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին գալիք Ամանորի կապակցությամբ
30-12-2025 14:01:07 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. ՌԴ առաջնորդը առանձին շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ նախկին նախագահներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորանքներ է հղել համաշխարհային առաջնորդներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Կրեմլը հայտնել է, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների։ Նրանց թվում են Դոնալդ Թրամփը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սի Ծինփինը, Նարենդրա Մոդին, Հռոմի պապ Լևոն XIV-ը, Վիկտոր Օրբանը, Ռոբերտ Ֆիցոն, Ալեքսանդր Վուչիչը, Իլհամ Ալիևը, Կիմ Չեն Ինը և Նիկոլաս Մադուրոն։
Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ ՌԴ առաջնորդը շնորհավորական հեռագրեր է հղել օտարերկրյա պետությունների և կառավարությունների որոշ նախկին ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։