Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար
05-01-2026 11:13:37 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է «ազգային անվտանգության տեսանկյունից», հաղորդում է CNN-ը։
Air Force One-ում լրագրողների հետ զրույցում նա պնդել է, որ կղզու շուրջը գտնվող ջրերը «լի են ռուսական և չինական նավերով», և Դանիան չի կարող այն պաշտպանել ինքնուրույն։ Թրամփը նաև հավելել է, որ Եվրոպական Միությանը անհրաժեշտ է ԱՄՆ-ն՝ կղզին վերահսկելու համար։
Հունվարի 4-ին Թրամփը վերահաստատել է Վաշինգտոնի շահագրգռվածությունը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին «անպայման անհրաժեշտ է Գրենլանդիան»՝ կղզին նկարագրելով որպես «շրջապատված ռուսական և չինական նավերով»: Նա նաև կոչ է արել դիտել և ուսումնասիրել Վենեսուելայում տեղի ունեցածը և «դասեր քաղել» դրանից: