Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի


 

Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի

  • 05-01-2026 15:33:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մաս7ին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի, հաղորդում է France Info-ն:
 
Նրանք համացանցով լուրեր են տարածել, որ Ֆրանսիայի նախագահի կինը տղամարդ է եղել: Մեղավոր ճանաչվածների թվում են ՏՏ ոլորտի մասնագետներ, անշարժ գույքի գործակալ, ուսուցիչ և սոցիալական աշխատող։
 
Դատարանի կողմից նշանակված առավելագույն պատիժը ութ ամիս պայմանական ազատազրկում էր։ Մեղադրանքի կողմը նախկինում մեղադրյալների համար միջնորդել էր վեց ամսից մինչև մեկ տարի պայմանական ազատազրկում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը