Իրանում ձերբակալվել է առնվազն 1,203 քաղաքացի և զnհվել՝ առնվազն 29 ցուցարար. HRANA
06-01-2026 12:34:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am․ Իրանում ձերբակալվել է առնվազն 1,203 քաղաքացի և զոհվել՝ առնվազն 29 ցուցարար, հաղորդել է Իրանական «HRANA» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
«Իններորդ օրը Իրանի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Հավաքված և ստուգված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած անվտանգ միջավայրին, իրավապահ և անվտանգության ուժերի ընդլայնված ներկայությանը՝ բողոքի ցույցերի աշխարհագրական շրջանակը չի նվազել: Ընդհակառակը, բողոքի գործողությունների բազմազան ձևերը շարունակվում են ամբողջ երկրում: Վերջին օրերին 27 նահանգի 88 քաղաքում առնվազն 257 վայրում բողոքի ցույցեր են տեղի ունեցել», - գրել է իրավապաշտպան կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերի սկսել են դոլարի նկատմաբ իրանական ռիալի աննախադեպ անկման ֆոնին: Մի շարք իրանական պաշտոնյաներ հրաժարական են տվել: