Գուտերեշը ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի որոշ կազմակերպություններից դուրս գալու ԱՄՆ որոշման համար


 

Գուտերեշը ափսոսանք է հայտնել ՄԱԿ-ի որոշ կազմակերպություններից դուրս գալու ԱՄՆ որոշման համար

  • 09-01-2026 11:36:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի տասնյակ կազմակերպություններից դուրս գալու որոշման համար, հայտարարել է նրա խոսնակը՝ ընդգծելով, որ այդ մարմինների համար ԱՄՆ-ի ֆինանսավորումը պարտադիր էր:
 
Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի 31 կառույցներից, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հարցերով։
 
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այլևս անընդունելի է ամերիկացի հարկատուների միջոցները, ջանքերն ու ռեսուրսներն ուղղել կառույցների, որոնք, նրա խոսքով, չեն սպասարկում ԱՄՆ-ի շահերը։ Ռուբիոն նշել է, որ դրանք վատ են կառավարվում, կողմնակալ են և անարդյունավետ:
 
Վաշինգտոնը մինչ այս արդեն դուրս էր եկել Փարիզի կլիմայական համաձայնագրից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (WHO) և UNESCO-ից, ինչպես նաև շեշտակի կրճատել արտաքին օգնությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը