Հռոմի պապը շնորհակալական նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքին


 

Հռոմի պապը շնորհակալական նամակ է հղել Պոլսո հայոց պատրիարքին

  • 09-01-2026 13:23:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, որում շնորհակալություն է հայտնել վերջինիս իր՝ Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։ Նշվում է, որ նամակում Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրեն ջերմ ընդունելության արժանացնելու համար։

«Այդպիսի պահերը նպաստում են մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդմանն ու խորացմանը»,- ասված է նամակում։ Հռոմի պապը նաև հավելել է, որ հույսով սպասում է Պոլսո հայոց պատրիարքի հետ հետագա հանդիպումներին։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը