ԼՂ–ից բռնի տեղահանված 4040 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր. Թորոսյան


 

ԼՂ–ից բռնի տեղահանված 4040 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր. Թորոսյան

  • 09-01-2026 13:43:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
 
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 4000 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի աշխատանքներն ու 2026-ի անելիքները։
 
«Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սերտիֆիկատների տրամադրման գործընթացը 2025 թվականին շարունակվել է։ Մենք տարվա դրությամբ արդեն ունենք 4040 հավաստագիր ստացած ընտանիք։ Տեսնում ենք հավաստագրերի ստացման տեմպի արագացում»,- նշեց Թորոսյանը։
 
Նա հույս հայտնեց, որ այդ տեմպն ավելի կարագանա, ու բոլոր նրանք, ովքեր կունենան ՀՀ քաղաքացիություն՝ կստանան հավաստագրեր։ Նախարարի խոսքով՝ ծրագրում հնարավոր են շտկումներ, քանի որ ընթացքում որոշ տեխնիկական հարցեր են նկատվում։
 
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
 
2025–ի 9 ամսվա հաշվարկով` ՀՀ  քաղաքացիություն է շնորհվել 17 180-ի անձի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը