ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան


 

ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան

  • 10-01-2026 10:41:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am․ ԱՄՆ-ն Մադուրոյի առևանգումից առաջ Թուրքիային չի առաջարկել ընդունել նրան: Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
 
«Ամերիկացիները Մադուրոյին ասացին. «Դուք կարող ես գնալ ուր ուզում ես»։ Մեզ չեն առաջարկել Մադուրոյին ընդունել Թուրքիայում։ Սակայն Մադուրոն ստացել է այլ երկրներ մեկնելու առաջարկներ, և մենք գիտենք դրանց մասին»,- շել է Ֆիդանը։
 
Ավելի վաղ  The New York Times թերթը հայտնել էր, որ ամերիկյան իշխանությունները դեկտեմբերի 23-ին Մադուրոյին առաջարկել են լքել երկիրը և մեկնել Թուրքիա, սակայն Վենեսուելայի առաջնորդը «զայրացած մերժել է այդ ծրագիրը»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Վաշինգտոնից նման առաջարկ չի ստացել։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը