Մոսկվայից Երևան 2 չվերթ է հետաձգվել. պատճառն առատ ձյունն է


 

Մոսկվայից Երևան 2 չվերթ է հետաձգվել. պատճառն առատ ձյունն է

  • 10-01-2026 13:00:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ–ից դեպի Երևան ևս մեկ չվերթ է ուշանում:
 
Մոսկվայից Երևան երկու չվերթ է հետաձգվել Ռուսաստանի մայրաքաղաքում անբարենպաստ եղանակի պատճառով:
 
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով ՝ հետաձգվել է նաև Եկատերինբուրգից ժամանող չվերթը:
 
Նշենք, որ Մոսկվայում տեղացած առատ ձյունը կաթվածահար է արել «Շերեմետևո» օդանավակայանի աշխատանքը: Այն մի քանի ժամ առաջ ժամանակավորապես փակվել էր օդանավերի ժամանման համար: Նմանատիպ իրավիճակ է նաև Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի շատ այլ քաղաքներում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը