Իրավիճակն Իրանում այլևս վերահսկելի է. Արաղչի


 

Իրավիճակն Իրանում այլևս վերահսկելի է. Արաղչի

  • 12-01-2026 16:00:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հունվարի 10-ից ի վեր իրավիճակն Իրանում այլևս ամբողջությամբ վերահսկելի է, այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
 
Անդրադառնալով վերջին երկու շաբաթներին ծավալվող իրադարձություններին՝ Արաղչին պնդել է, որ իրավիճակը կտրուկ կերպով սրվել է հունվարի 1-ից սկսած, երբ փողոցային բողոքի ակցիաների ընթացքում սկսել են կրակոցներ հնչել։
 
«Ցուցարարների շրջանում մենք սկսեցինք զինված անձանց նկատել։ Նրանք կրակում էին ոչ միայն անվտանգության ուժերի կամ ոստիկանության, այլև հասարակ քաղաքացիների ուղղությամբ»,-ասել է Արաղչին։
 
Իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկություններով՝ բողոքի ակցիաների ընթացքում առնվազն 100 ցուցարար է զոհվել։ Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» մոտ կանգնած Tasnim գործակալության տվյալներով՝ վերջին բախումների ընթացքում անվտանգության ուժերի 37 աշխատակից է զոհվել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը