TRIPP-ի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ, ԱՄՆ-ն կունենա 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26. Միրզոյանը պարզաբանում է


 

TRIPP-ի համար սահմանվել է 49 տարի նախնական ժամկետ, ԱՄՆ-ն կունենա 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26. Միրզոյանը պարզաբանում է

  • 14-01-2026 11:34:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ակնկալվում է, որ ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով: Այդ մասին ԱՄՆ-ում կայացած հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով համաձայնության պայմանները: 
 
«Հայաստանը ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոս բաժնեմասը:
 
Ակնկալվում է, որ այս համագործակցութունը կերկարաձգվի ևս 50 տարով, այսինքն՝ եթե կողմերից որևէ մեկը առարկություն չունենա, ինչպես բոլոր պայմանագրերում այսպիսի դրույթ նախատեսվում է, և եթե կողմերը բավարարված են համագործակցությունից, ուզում են շարունել, շարունակում են, եթե՝ ոչ, և կողմերից որևէ մեկն առարկում է, չի շարունակվում:
 
Հիմա ակնկալվում է, որ այս համագործակցությունը 49 տարին լրանալուց հետո կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի Կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49 տոկոս»,- ասաց նախարարը:
 
Ըստ այդմ, Միրզոյանի պարզաբանման համաձայն, առաջին 49 տարում ԱՄՆ-ն կունենա 74 տոկոս բաժնեմաս, ՀՀ-ն՝ 26, և եթե կողմերից որևէ մեկը չառարկի երկարաձգելուն, համաձայնությունը կերկարաձգվի ևս 50 տարով:
 
«Եվ ահա այս երկրորդ շրջանում 50-րդ տարուց մինչև 99-րդ տարի արդեն ՀՀ բաժնեմասը 26 տոկոսից կբարձանա 49 տոկոսի»,- ասաց նախարարը:
 
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հետ։
 
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը