Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան


 

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան

  • 14-01-2026 12:06:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Իսրայելի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ նախկին ԱԳ նախարար Պոմպեոն հայտարարել են, որ «Մոսադի» (Իսրայելի քաղաքական հետախուզություն-խմբ.) ներկայացուցիչները գտնվում են Իրանի փողոցներում: Պարզ դարձավ, որ դրանք միայն խոսակցություններ չեն: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրգուլամին:
 
«Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում: Մարդիկ հասկացել են, որ այդ հավաքները մի խումբ մարդկանց կողմից ասպարեզ մտնելու փորձեր են, որոնք հանգեցրել են բռնությունների»,-նշել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը