Ինձ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, մահապատիժներ իրականացնելու ծրագրեր չկան. Թրամփ


 

Ինձ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, մահապատիժներ իրականացնելու ծրագրեր չկան. Թրամփ

  • 15-01-2026 11:12:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Վաշինգտոնը տեղեկություններ ունի, որ Իրանի իշխանությունները այլևս մահապատիժներ իրականացնելու ծրագրեր չունեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
 
«Ինձ ասել են, որ Իրանում սպանությունները դադարել են, որ մահապատիժներ իրականացնելու ծրագրեր այլևս չկան: Ես լավ աղբյուր ունեմ, որը պատմում է ինձ այս մասին»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է նա:
 
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր կոշտ միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ՝ ի պատասխան իշխանությունների կողմից երկրում լայնածավալ բողոքի ցույցերի ճնշման։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թրամփը դեռևս չի որոշել, թե ինչ կոնկրետ միջոցներ է պատրաստ ձեռնարկել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը