Ավելի շատ օճառ, ատամի մածուկ և լոգանքի գել. դատապարտյալների հիգիենիկ միջոցները կավելացնեն


 

Ավելի շատ օճառ, ատամի մածուկ և լոգանքի գել. դատապարտյալների հիգիենիկ միջոցները կավելացնեն

  • 15-01-2026 11:23:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Նախագծով կավելացվի մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց տրամադրվող որոշ հիգիենիկ պարագաների չափաբաժինը:
 
ՀՀ–ում դատապարտյալին տրամադրվող հիգիենիայի պարագաների չափաբաժինները կվերանայվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
 
Կառավարությունից նշում են, որ հաշվի առնելով դատապարտյալների կարիքները` նրանք կապահովվեն անհրաժեշտ քանակությամբ հիգիենայի պարագաներով:
 
Այդ նպատակով 2025 թ. հոկտեմբերի 20–ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ է ուղարկվել շրջաբերական գրություն, ըստ որի՝ հանձնարարվել է դատապարտյալներին և կալանավորված անձանց շրջանում իրականացնել հացում` տրամադրվող հիգիենիկ փաթեթից գոհունակության գնահատման վերաբերյալ:
 
Ըստ այդ հարցման` որոշվել է հիգիենիկ պարագաների չափաժինների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
 
40 գրամ ձեռքի օճառի փոխարեն շաբաթական տրամադրել 80 գրամ,
20 միլիլիտր լոգանքի գելի փոխարեն շաբաթական տրամադրել 30 միլիլիտր,
20 միլիլիտր շամպունի փոխարեն շաբաթական տրամադրել 30 միլիլիտր,
6 միլիլիտր ատամի մածուկի փոխարեն շաբաթական տրամադրել 15 միլիլիտր,
Ատամի խոզանակն արդեն ոչ թե շաբաթական մեկ անգամ, այլ տարեկան 4 հատ տրամադրել, սակայն դրանք կլինեն նոր՝ ավելի բարձր որակի՝ երկարատև օգտագործման նպատակով
Լվացքի փոշին կտրամադրվի ոչ թե ամսական կտրվածով, այլ յուրաքանչյուր 1 կգ լվացքի հաշվարկով՝ 40 գրամ չափաբաժնով,
Կանացի հիգիենայի միջոցները 10 հատի փոխարեն ամսական կտրամադրվի 20 հատ,
Առաջարկվում է տրամադրել նաև սպասք լվանալու հեղուկ՝ ամսական 100 միլիլիտր, ինչպես նաև սանր՝ տղամարդու և կանացի` տարեկան 2 հատ:
 
Այս նախագծով կավելացվի մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց տրամադրվող որոշ հիգիենիկ պարագաների չափաբաժինները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը