Չնայած մենք դրական փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. Արաղչի


 

Չնայած մենք դրական փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. Արաղչի

  • 15-01-2026 11:36:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
tert.am. Իմ ուղերձն այսպիսին է. մի՛ կրկնեք այն սխալը, որը դուք թույլ տվեցիք հունիսին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում։
 
«Եթե փորձեք կրկնել անհաջող փորձը, արդյունքը նույնը կլինի։ Հունիսին դուք ոչնչացրեցիք օբյեկտներ և սարքավորումներ, բայց չեք կարող ռմբակոծել տեխնոլոգիան և վճռականությունը: Իրանը ապացուցել է, որ պատրաստ է բանակցությունների և դիվանագիտության: Դիվանագիտությունը լավագույն ուղին է։ Չնայած մենք դրական փորձ չենք ունեցել Միացյալ Նահանգների հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերազմը», - ասել է Արաղչին։
 
Հիշեցնենք, որ հունիսին ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա և ոչնչացրել մի քանի միջուկային օբյեկտներ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը