Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն. Ռեզա Փահլավի
15-01-2026 12:20:08 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Ռեզա Փահլավին բացահայտել է Իսլամական Հանրապետության հնարավոր անկումից հետո հաստատվելիք աշխարհիկ պետության հիմնական քաղաքական գիծը։
Նա նշել է, որ առաջին հերթին կդադարեցվի Իրանի ռազմական միջուկային ծրագիրը, իսկ ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և արմատական իսլամիզմի դեմ պայքարը կծավալվի տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ համատեղ։
«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կկարգավորվեն, մեր բարեկամությունը Ամերիկայի և նրա ժողովրդի հետ կվերականգնվի, Իսրայելի պետությունը անմիջապես կճանաչվի։ Մենք կձգտենք ընդլայնելու աբրահամյան համաձայնագրերը՝ դրանք վերածելով Կիրովի համաձայնագրերի, որոնք կմիավորեն ազատ Իրանը, Իսրայելը և արաբական աշխարհը»,- նշել է նա։
Փահլավին հավելել է, որ ժողովրդավարական Իրանը կբացի իր տնտեսությունը առևտրի, ներդրումների և նորարարության համար և կձգտի ներդրումներ կատարել համաշխարհային տնտեսությունում։
«Անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում Իրանի ռազմական միջուկային ծրագիրը կդադարեցվի։
Ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունն անհապաղ դադարեցվելու է»,- ասել է նա։