Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան


 

Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան

  • 15-01-2026 13:42:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին այլևս չի լինի հեղուկ գազի թանկացման հարցը»:
 
Այս մասին Կառավարության հունվարի 15-ի նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բենզինի գնի էժանացմամբ պայմանավորված հեղուկ գազի թանկացման մասին քննարկումներին:
 
Խոսելով ամեն տարվա դեկտեմբերին Լարսի ճանապարհի փակման հետ կապված խնդիրների և դրանց հետևանքների մասին՝ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ դա ևս լուրջ խնդիր է:
 
«Դա խնդիր է, որ պետք է լուծվի, ու Հայաստանի Հանրապետությունը մատակարարումների տարբեր ուղիներ ու աղբյուրներ ունենա: Այդտեղ պետք չէ շատ բան փնտրել»,- ասել է նա:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հարցի շրջանակում ասել է, որ տեղյակ է խնդրից, նաև գործարարներն են օրեր առաջ այդ մասին ասել:
 
«Սովորաբար Հայաստան հեղուկ գազ գալիս է երկու հիմնական ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Վերին Լարսով, և Իրան: Հայտնի հանգամանքներով պայմանավորված՝ երկու ուղղություններով բարդություններ կան՝ մի դեպքում ձյան առատ տեղումներով պայմանավորված, մյուս դեպքում էլ գիտենք:
 
Բոլոր գործարարներին մեր առաջարկը եղել է հետևյալը՝ ժամանակն է օգտվելու երկաթուղային հաղորդակցությունից: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը մեկընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետև երկաթուղային հաղորդակցությունը այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպես Վերին Լարսը»,- մանրամասնել է Պապոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը