ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, նույնն ակնկալում ենք Իրանից. Փաշինյան


 

ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, նույնն ակնկալում ենք Իրանից. Փաշինյան

  • 15-01-2026 16:00:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ ՀՀ-ն Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, և նույնն ակնկալում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը խախտվո՞ւմ է TRIPP-ի շրջանակում, մասնավորապես, ՌԴ-ի և Իրանի մասով:
 
«Ինչ վերաբերում է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, ընդհանրապես, կարծում եմ, TRIPP-ն արտաքին քաղաքականության շատ տեսանելի և շատ կարևոր հաջողություն է: Խնդիրն այն է, որ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության էությունն ու նպատակները պետք է հասկանալ: Այո՛, կարծում եմ՝ մեծ հաջողություն է, որովհետև Հայաստանի անկախության, ինքնիշխանության աստիճանն էականորեն բարձրացնում է...
 
Մեր անվտանգության համակարգում միջազգայնացումը և միջազգային խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ դառնալու պրոցեսը շատ կարևոր գործոն են մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման համար»,- ասաց նա:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը