Ուկրաինան խոչընդոտ չէ խաղաղության ճանապարհին. Զելենսկին՝ Թրամփին


 

Ուկրաինան խոչընդոտ չէ խաղաղության ճանապարհին. Զելենսկին՝ Թրամփին

  • 16-01-2026 11:41:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով Սպիտակ տան ղեկավարին, հայտարարել է, որ Ուկրաինան խոչընդոտ չէ խաղաղության ճանապարհին:
 
Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ոչ թե ՌԴ, այլ Ուկրաինայի նախագահն է ձգձգում խաղաղության գործընթացը:
 
«Մենք նաև խոսել ենք Ամերիկայի հետ դիվանագիտական աշխատանքի մասին. Ուկրաինան երբեք խոչընդոտ չի եղել խաղաղության ճանապարհին», - ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցը:
 
Իր մեկնաբանություններում Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի շարունակական հարձակումներն ուկրաինական էներգետիկ և այլ օբյեկտների վրա ցույց են տալիս, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում:
 
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին հավատարիմ չէ խաղաղության օրակարգին՝ ասելով, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսական կողմը բաց են մնում բանակցությունների համար:
 
Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան ավելի ակտիվ կլինի դիվանագիտական ջանքեր գործադրելու հարցում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը