Բոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան


 

Բոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

  • 16-01-2026 15:11:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Միշտ հարցնում եք՝ գերիների հետ կապված ինչ գործընթաց կա, մենք պատասխանում ենք՝ այդ գործընթացը չի երևում, բայց անընդհատ իրականացվում է»:
 
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հիշեցրել, որ 4 գերիների վերադարձն այդ գործընթացի արդյունքն է:
 
«Այնքան հաճախ, որքան մենք հանդիպում և խոսում ենք գերիների մասին, երևի ուրիշ ոչ մի այլ թեմայով չենք խոսում: Խոսքը միայն գերիների մասին չէ, մենք մշտապես խոսում ենք նաև անհետ կորածների մասին, և այդ գործընթացն ավարտվելու է այն ժամանակ, երբ մեր հայրենակիցներից որևէ մեկն այլևս այնտեղ չի մնա:
 
Մեզ համար տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան: Դա ժամանակի հարց է, ես վստահ եմ»,- նշել է Սիմոնյանը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը