Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Սիմոնյան


 

Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Սիմոնյան

  • 16-01-2026 15:39:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Հայկ Սարգսյանը գիտի՝ ինչու ենք մերժել իր բողոքը: Ցավում եմ, որ ասում է, թե պարզաբանում չի ներկայացվել իրեն»:
 
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ավելի վաղ պատգամավոր Հայկ Սարգսյանի արած հայտարարությանը, որ ինքը ՔՊ ընտրական ցուցակում չի լինի, իր թեկնածության առաջադրումը մերժել են, ու չի պարզաբանվել պատճառների մասին:
 
«Իրեն, ինչպես մնացածին, շատ մանրամասն ներկայացվել է պատճառը: Ասեմ ավելին՝ մնացածին այդպես մանրամասն չի ներկայացվել, ինչպես իրեն՝ որպես գործընկեր»,- ասել է Սիմոնյանը:
 
Հարցին՝ այդքան լուրջ պատճա՞ռ է եղել, Սիմոնյանն ասել է՝ չի պատրաստվում գնահատական տալ:
 
«Եթե լուրջ չլիներ, դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի: Այն խոսակցությունները, թե իբր իմ և Հայկ Սարգսյանի մեջ խնդիր կա, ճիշտ չեն: Ես հասկանում եմ, որ ով, երբ, որտեղ, ինչ հարցնում է՝ փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնել, ինքն էլ, ցավոք, չի ասում, որ չէ՛, դա չէ խնդիրը: Հույս ունեմ՝ կնայի այս հարցազրույցը: Ես չէի կարող այդ պատճառը լինել, և ընդհանրապես ես չեմ պատճառը»,-նշել է նա:
 
Սիմոնյանը նաև հայտնել է, որ ինքը և Հայկ Սարգսյանը բացարձակ որևէ շփում չունեն:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը