Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում ընդունված փաստաթղթին և նախարարության անելիքներին
16-01-2026 17:50:44 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա արդյունքները, և նախանշվել առաջիկա ծրագրային առաջնահերթությունները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Խորհրդակցության ընթացքում նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում նախորդ օրն ընդունված փաստաթղթին՝ ընդգծելով, որ այն ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի շարժը տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղ զարգացման ուղղությամբ, և այդ պայմաններում նախարարության անելիքներն էականորեն տարբերվում են նախորդ տարիներից։
Առաջիկա փուլում որպես գերակա ուղղություններ ընդգծվել են տնտեսության աճը, մրցունակության և արտադրողականության բարձրացումը՝ լիովին համահունչ արդեն իսկ ձևավորված խաղաղության օրակարգին, ինչը նպաստավոր միջավայր է ստեղծում նաև զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման համար։
Խորհրդակցության ավարտին նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրերի արդյունավետ իրականացման և համակարգված աշխատանքի ապահովման նպատակով։