ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում


 

ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

  • 16-01-2026 18:08:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 14-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը դեսպան Միրոսլավ Հացեկի գլխավորությամբ։ 
 
Հանդիպմանը առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին ներկայացրել է առաքելության մանդատի շրջանակներն ու գործունեությունը։
 
«Հունվարի 15-ին Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը մասնակցեց նաև պարեկության՝ անմիջականորեն ծանոթանալով դիտորդների աշխատանքին։
 
Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի այս պահին ծառայությունն են իրականացնում առաքելությունում»,- ասվում է հաղորդագրությունում։
 
 Հայաստանում ԵՄ ներկայացուցչություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն