Զելենսկի․ «Խաղաղության հաստատմանը խոչընդոտում է Ռուսաստանը»


 

Զելենսկի․ «Խաղաղության հաստատմանը խոչընդոտում է Ռուսաստանը»

  • 16-01-2026 18:15:42   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am  «Խաղաղության շուտափույթ հաստատմանը խոչընդոտող միակ ուժը Ռուսաստանն է», - այսօր Կիևում, Չեխիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։
 
«Միացյալ Նահանգները ցանկանում է խաղաղություն հաստատել արդեն վաղը։ Մենք կողմ ենք, որ պատերազմն այսօր դադարի։ Ռուսական կողմը, սակայն, ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը», - պնդել է Զելենսկին՝ կրկին կոչ անելով Կիևի արևմտյան գործընկերներին ճնշում գործադրել Մոսկվայի վրա։
 
«Այն պահին, երբ Ռուսաստանի հանդեպ լուրջ ճնշում գործադրվի, ամեն ինչ կավարտվի», - համոզմունք է հայտնել Ուկրաինայի նախագահը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը