Քննարկվել են COP17-ի շրջանակում նախատեսվող միջոցառումներին երիտասարդների մասնակցությանը վերաբերող հարցեր


 

Քննարկվել են COP17-ի շրջանակում նախատեսվող միջոցառումներին երիտասարդների մասնակցությանը վերաբերող հարցեր

  • 16-01-2026 18:33:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երիտասարդության ոլորտում նախորդ տարվա համագործակցության արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև 2026 թվականի նախատեսված ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության աջակցության ծրագրի» շրջանակում:
 
ԿԳՄՍՆ երիտասարդության վարչության պետ Զարա Ասլանյանը շնորհակալություն է հայտնել 2025 թվականին համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ իրականացվել են բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված երիտասարդների, երիտասարդական աշխատողների և երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, երիտասարդների մասնակցության ընդլայնմանը և երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացմանը։
 
«Ծրագրերի առանցքում են եղել համայնքային մակարդակում երիտասարդների և որոշում կայացնողների համագործակցության խթանումը, երիտասարդական ոլորտի դերակատարների մասնագիտական կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացումը»,- նշել է նա։
 
Ներկայացնելով 2025 թվականի միջոցառումները` վարչության պետը նշել է` իրականացվել են ոլորտային թեմատիկ աշխատարաններ, կարողությունների զարգացման ծրագրեր և ուսումնաճանաչողական այցեր, ինչպես նաև տրամադրվել են փոքր դրամաշնորհներ։ Այս նախաձեռնությունները նպաստել են շահառու երիտասարդների առաջնորդական և փափուկ հմտությունների զարգացմանը, քաղաքացիական ակտիվության բարձրացմանը, սոցիալական ներառմանն ու բնապահպանական պատասխանատվության բարձրացմանը՝ նպաստելով երիտասարդների ներգրավվածության և համագործակցության ընդլայնմանը ազգային և տարածաշրջանային մակարդակներում։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ 2026 թվականին նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել Կենսաբազմազանության պահպանման մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանի (COP17) շրջանակում նախատեսվող երիտասարդական միջոցառումներին և ծրագրերին:
 
Այս համատեքստում քննարկվել են նաև COP17-ի շրջանակում նախատեսվող միջոցառումներին երիտասարդների մասնակցությանը վերաբերող հարցեր` ընդգծելով նրանց ակտիվ ներգրավվածությունը կենսաբազմազանության թեմաներով իրազեկման արշավներում:
 
 ԿԳՄՍՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն