Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին


 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպանին

  • 16-01-2026 19:38:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
 
Զրուցակիցները քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին:
 
Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ ակտիվացնելու երկկողմ համագործակցությունը՝ ուղղված Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամական կապերի կայուն զարգացմանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն