Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Գերմանիայի դեպանին
16-01-2026 19:44:15 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարար Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ բնապահպանության ոլորտում Գերմանիան Հայաստանի լավագույն և ամենահուսալի գործընկերներից մեկն է։ Տիկին դեսպանի հետ համակարծիք են, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ է և ունի հետագա զարգացման մեծ ներուժ։
Քննարկել են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպչական և օրակարգային մի շարք հարցեր։ Տիկին դեսպանը նշել է, որ տպավորված է համաժողովի տարբերանշանով և դրա հիմքում դրված գաղափարախոսությամբ՝ այն գնահատելով որպես բնության պահպանության և միջազգային համագործակցության կարևոր ուղերձ։
Հանդիպման ընթացքում քննարկել են հետագա փոխշահավետ և համապարփակ համագործակցության ապահովմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Էկոպարեկային ծառայության համալրման և կարողությունների զարգացման աշխատանքներին՝ կարևորելով ոլորտում արդյունավետ վերահսկողության և պահպանության ապահովումը։
Քննարկել են նաև COP17 համաժողովի կազմակերպման ընթացքում համագործակցության հնարավոր ձևաչափերը, փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության ուղղությունները։
Առանձին և ընդարձակ անդրադարձել են անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։ Կարևորել են անտառային էկոհամակարգերի վերականգնումը, կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանն ուղղված քայլերը և կենսաբազմազանության պահպանության համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Հանդիպման ավարտին վերահաստատել են կողմերի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման։