Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը


 

Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը

  • 17-01-2026 17:55:12   | Սիրիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հրամանագիր է ստորագրել, որն ուղղված է Սիրիայում քրդական համայնքի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ էթնիկ և լեզվական խտրականության բացառմանը։
 
Al Arabiya-ն հայտնում է, որ հրամանագիրը ստորագրվել է քրդական ուժերի և Դամասկոսի միջև վերսկսված բախումների ֆոնին։
 
Սիրիայի նախագահը ուղերձով դիմել է քուրդ բնակչությանը՝ նշելով, որ հրամանագիրը, որը պետք է ամրագրվի օրենքի տեքստում, երաշխավորում է քրդերի՝ որպես իրավահավասար քաղաքացիների իրավունքները։ Նա նաև կոչ է արել տեղահանված սիրիացի քրդերին վերադառնալ իրենց քաղաքներն ու գյուղերը՝ ընդգծելով, որ դրա համար որևէ նախապայման չի լինի, բացի զենքը վայր դնելուց։
 
Հրամանագրի ամբողջական տեքստի համաձայն՝ քրդերենը Սիրիայում ճանաչվում է որպես ազգային լեզու, իսկ Նովրուզը հայտարարվում է ազգային տոն։
 
Բացի այդ, նախատեսվում է Սիրիայի քաղաքացիություն տրամադրել այն քրդերին, որոնք զրկվել էին դրանից 1962 թվականի վիճահարույց մարդահամարի արդյունքում։
 
Հրամանագրով նաև պետական հաստատություններին պարտավորեցվում է խթանել ներառական ազգային դիսկուրսը և ապահովել բոլոր համայնքների հավասար իրավունքները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը