Էրդողանը Սիրիայում վերջին զարգացումները քննարկել է ալ-Շարաայի հետ


 

Էրդողանը Սիրիայում վերջին զարգացումները քննարկել է ալ-Շարաայի հետ

  • 19-01-2026 11:56:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ՝ քննարկելով Սիրիայում վերջին զարգացումները, հայտնել է Էրդողանի գրասենյակը։
 
Զրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիրիան և հիմնական քրդական զինված ուժերը լայնածավալ համաձայնության են հասել՝ քրդական քաղաքացիական և ռազմական կառույցները կենտրոնական կառավարության վերահսկողության տակ դնելու շուրջ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը Շարաային ասել է, որ Անկարայի աջակցությունը Դամասկոսին, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում կշարունակվի։
 
Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Էրդողանը նաև նշել է, որ Սիրիայի տարածքից «ահաբեկչության ամբողջական վերացումն անհրաժեշտ է ինչպես Սիրիայի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը