Դուք ամեն ինչ եք մերժում, ու՞մ վրա եք հոխորտում, հոխորտացեք Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ պատգամավորներին
Դուք ամեն ինչ եք մերժում, ու՞մ վրա եք հոխորտում, հոխորտացեք Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ պատգամավորներին
19-01-2026 12:03:17 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
tert.am. Պարոն Սիմոնյան, դուք անգամ ընդդիմությանը բարեկամական խմբերում ու վերապահված տեղերում առաջարկը ձեր քվեարկությամբ մերժում եք: Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում, դուք մերժել եք Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը: Հիմա եկել եք ու՞մ վրա եք հոխորտում, հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Սահմանադրությամբ պաշտպանվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա: Այս մասին ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական պատգամավորների հայտարարությունների:
«Վերջին նստաշրջանի հենց սկզբից մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում շարունակել իր ապօրինի գործողությունները, այդ թվում նաև՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով: Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում՝ վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները, ոչ միայն արհամարհել եք ժողովրդի վստահության այն քվեն, որը տրված է ընդդիմությանը, այլև ամեն ինչ արել եք, որ երկրում ընդդիմությունը չօգտվի իր նվազագույն իրավունքներից ու հնարավորություններից»,- նշել է նա:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանին՝ Մինասյանը շեշտեց, որ ՔՊ-ական պատգամավորները բազմիցս ընդդիմության իրավունքները խախտում են.
«Հիմա եկել եք հոխորտում եք ու՞մ վրա, հոխորտացեք իրավապահ մարմիննների վրա, ձեր գործընկերների վրա, որ արհեստական թեմաներ են գեներացնում, հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել սահմանադրությամբ պաշտպանվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա: Վերջին նստաշրջանն է, և ես հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանին այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն, չի լինի նրա համար, որպեսզի մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնվի»: