Վերջին 5 տարին գործի չեք գալիս, վատ աշակերտի պես նիստերին գրեթե չեք մասնակցում․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը


 

Վերջին 5 տարին գործի չեք գալիս, վատ աշակերտի պես նիստերին գրեթե չեք մասնակցում․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը

  • 19-01-2026 13:17:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Ես կոչ եմ անում 44-օրյա պատերազմի ու զեկույցի մասին շատ խոսող ընդդիմադիր պատգամավորներին՝ գոնե ծանոթացեք այդ զեկույցին: Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, կարծում եմ՝ տրամաբանական չէ»:
 
Այս մասին ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Գեղամ Մանուկյանի՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի չհրապարակման մասին հարցին: 
 
«Այս թեմայի շուրջ շահարկումները համարում եմ անտեղի․ այն փաստը, որ ԱԺ 107 պատգամավորները պետք է ծանոթանան զեկույցին, իրողություն է: Կես տարի անցել է, ոչ ոք առիթը բաց չի թողնում սրա մասին խոսելու: Վերջացրեք սրա շուրջ շահարկումներ անելը»,- ընդգծել է նա:
 
Անդրադառնալով մասնակցությանը՝ Սիմոնյանը շեշտել է, որ կարող է հրապարակել ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը. «Հեսա կհրապարակեմ՝ ինչքան եք եկել գործի, վերջին 5 տարին վատ աշակերտի պես չեք գալիս, էլ չեմ ասում, որ հանձնաժողովի նիստերին ընդհանրապես չեք մասնակցում: Վերջին անգամ խորհրդի նիստին Սեյրան Օհանյանն է եկել, չեմ հիշում, թե երբ: Խնդիր չկա, կխնդրեմ քարտուղարությանը՝ կկազմակերպեն ձեր բացակաները, անուն առ անուն կհրապարակեմ»: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը