Հեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով


 

Հեղուկ գազը կներմուծվի Հայաստան երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

  • 19-01-2026 17:56:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրը շուտով կլուծվի: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեցին էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ Հայաստան ռուսական հեղուկ գազը կներմուծվի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով:
 
«Քանի որ այս պահին հեղուկ գազի ներկրման հետ կապված խնդիրներ ունենք, որի հիմնական պատճառները նրանք են, որ ներմուծում ենք Իրանից և ՌԴ-ից: Իրանում հայտնի հանգամանքներով է պայմանավորված, ՌԴ-ինն էլ պայմանավորված է Վերին Լարսի անցակետով: Այս խնդիրը շուտով կլուծվի, քանի որ կկարողանանք ռուսական հեղուկ գազը Հայաստան ներմուծել երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով»,- հայտնեցին  նախարարությունից։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը