Կարող ենք պաշտպանվել․ Դանիան լրացուցիչ ուժեր է տեղակայել Գրենլանդիայում, զորքի հետ կղզի է ժամանել շտաբի պետը
20-01-2026 12:30:24 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Դանիան լրացուցիչ ուժեր է տեղակայում Գրենլանդիայում՝ մեծացնելով իր ռազմական ներկայությունը:
Զորքերի հետ միասին կղզի է ժամանել նաև շտաբի պետ Պիտեր Բոյսենը՝ հայտարարելով. «Մենք կարող ենք պաշտպանվել»:
Դանիական զորքերը ափ են իջել Գրենլանդիայի մայրաքաղաք և ամենամեծ քաղաք Նուուկում, հաղորդում է Berlingske թերթը:
Ինչպես նշում է թերթը, զինվորները Նուուկ են ժամանել ոչ թե Դանիայի զինված ուժերին պատկանող ինքնաթիռով, այլ Ֆարերյան կղզիների (Դանիայի կազմում ինքնավար տարածք) ազգային ավիափոխադրող Atlantic Airways-ի կողմից շահագործվող ինքնաթիռով։
TV2-ի տվյալներով՝ Գրենլանդիա է ժամանել ընդհանուր առմամբ 58 դանիացի զինծառայող։ Նրանք միացել են մոտ 60 հոգուց բաղկացած առաջապահ զորքերին, որոնք կղզի էին ուղարկվել ավելի վաղ՝ զորավարժություններին նախապատրաստվելու համար։