Վահան Կոստանյանը Հռոմում ներկայացրել է Հայաստանի տեսլականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ


 

Վահան Կոստանյանը Հռոմում ներկայացրել է Հայաստանի տեսլականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ

  • 20-01-2026 17:45:51   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հռոմի Ամերիկյան գիտությունների կենտրոնում մասնակցել է «Festival della Diplomazia» հարթակի և Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից համակազմակերպված «Հայաստանի տեսլականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ» խորագրով քննարկմանը: 
 
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը  մասնակիցներին ներկայացրել է Վաշինգտոնում 2025թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հարավային Կովկասում զարգացումները, մասնավորապես խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված տնտեսական,  ներդրումային և տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման նոր հնարավորությունները: 
 
Վահան Կոստանյանը պատասխանել է նաև ներկաների՝ Հայաստանի արտաքին քաղաքական այլ առաջնահերթություններին վերաբերող հարցերին:
 
Քննարկմանը ներկա էին Իտալիայի կառավարության, խորհրդարանի, փորձագիտական, գիտական, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ:
 
 ԱԳՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն