Վաղարշապատում ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել


 

Վաղարշապատում ընտրակաշառքի գործով ևս 13 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

  • 20-01-2026 18:25:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձի նկատմամբ: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
 
«Այդ անձինք մեղադրվում են Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։ Նախաքննության ներկա փուլում նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավված ընդհանուր 23 անձ»,- հայտնեցին կոմիտեից:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը