Մնացական Սաֆարյանը և Մարկ Քլեյթոնը մտքեր են փոխանակել հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի շուրջ
20-01-2026 19:25:18 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով վարչության փոխտնօրեն Մարկ Քլեյթոնին:
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական երկխոսության դինամիկ խորացումը, քննարկվել է ընթացիկ օրակարգը։ Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքների շուրջ:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների հակազդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի շուրջ:
Մնացական Սաֆարյանը և Մարկ Քլեյթոնն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանի ապաշրջափակման կարևորությանը, ինչպես նաև այս համատեքստում ձևավորվող տնտեսական նոր հնարավորություններին: