Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ-ի կառավարման խորհրդի նիստը
20-01-2026 19:47:32 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ ՊԿԱ կառավարման խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը։
Ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի անդամներին է ներկայացրել նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվությունը՝ անդրադառնալով բոլոր ստորաբաժանումներին: Ռեկտորը շեշտել է, որ վերջին երեք տարիներին ակադեմիայի մագիստրանտների և ասպիրանտների թվաքանակը դինամիկ աճել է։ ՊԿԱ ռեկտորը ներկայացրել է նաև ակադեմիայի կողմից իրականացվող վերապատրաստման գործընթացը և ընդգծել պետական կառավարման համակարգի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կարողությունների զարգացման առավել արդյունավետ կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Խաչատուր Ղազեյանը նշել է ակադեմիայում կրթության որակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված որոշակի քայլերը՝ հիմնված պրոֆեսորադասախոսական անձնակազմի դասավանդման որակի և արդյունավետության գնահատման նպատակով ակադեմիայի որակի ապահովման կենտրոնի կողմից իրականացված հարցումների արդյունքների վրա: Ռեկտորը կարևորել է նաև ուսանողների ակտիվ մասնակցությունը կրթական ու գիտական տարբեր գործընթացներին։
Արայիկ Հարությունյանը շեշտել է գիտական հետազոտությունների, դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու, կրթության որակի էլ ավելի բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված քայլերը:
Խորհրդի անդամները դրական են գնահատել ՀՀ ՊԿԱ ռեկտորի հաշվետվությունը։ Նիստի ընթացքում նաև քննարկվել և հաստատվել է ՊԿԱ-ի 2026 թ․ բյուջեն։