Արագածոտնի մարզի պարեկները վերապատրաստվել են


 

Արագածոտնի մարզի պարեկները վերապատրաստվել են

  • 20-01-2026 19:55:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՆԳՆ Ոստիկանության ծառայողների կարողությունների շարունակական զարգացումը և մասնագիտական պատրաստվածության բարձրացումը Ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։
 
Պարեկային ծառայողների հերթական կրակային պարապմունքներն անցկացվեցին Ոստիկանության հրաձգարանում։
 
Հունվարի 14-ից 16-ը Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ծառայողները տեսական դասընթացի ընթացքում հնարավորություն ունեցան ստուգելու զենքի կիրառման իրենց հմտությունները։ Այնուհետև հաջորդեց գործնական հրաձգության փուլը. 110 ծառայողներ կատարեցին կրակային առաջադրանքներ։
 
Պարեկային ծառայության գումարտակներում պարբերաբար անցկացվող վարժանքները հնարավորություն են տալիս ծառայողներին տարբեր իրավիճակներում դրսևորել առավել արհեստավարժ վարքագիծ, առաջադրանքները կատարել օպերատիվ ճշգրտությամբ։
 
Պարեկային ծառայողների վերապատրաստման գործընթացը շարունակական է։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն