Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու Թրամփի միջնորդությունը ներառված է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակում


 

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու Թրամփի միջնորդությունը ներառված է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակում

  • 21-01-2026 13:06:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Սպիտակ տունը հրապարակել է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակը, որը ներառել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումները նախագահության մեկ տարվա ընթացքում: Ցուցակի 143-րդ հորիզոնականը զբաղեցնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միջնորդությունը, և այն տեղադրված է «Ամերիկյան առաջնորդության վերականգնումը համաշխարհային ասպարեզում» բաժնում:
 
Սպիտակ տունը ձեռքբերումների ցանկում ներառել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերը:
 
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը կարգավորելու համար Միացյալ Նահանգները ստեղծել է մեխանիզմ, որը նախատեսում է հրադադարն ապահովող իրագործելի պարամետրեր և խթաններ՝ պատերազմից հետո վերականգնման համար»,- նշվում է փաստաթղթում։
 
Ըստ տեղեկությունների՝ արևմտյան առաջնորդները մտադիր են Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստանալ Թրամփի անձնական աջակցությունն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում, որոնք մշակել է ԱՄՆ վարչակազմը։
 
Երկրորդ նվաճումը Կանադայի և Ֆինլանդիայի հետ ստորագրված համաձայնագիրն է սառցահատների համատեղ կառուցման վերաբերյալ, որը նախատեսված է Արկտիկայում երկրի ներկայությունն ամրապնդելու և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունը հավասարակշռելու համար։
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը