Ադրբեջանից վառելիքի ներմուծումը դրական է ազդել ՀՀ տնտեսության վրա. ֆինանսների նախարար


 

Ադրբեջանից վառելիքի ներմուծումը դրական է ազդել ՀՀ տնտեսության վրա. ֆինանսների նախարար

  • 21-01-2026 13:38:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարը նշեց, որ «Թրամփի ուղի» նախագծի ներդրման չափի, ազդեցության մասին տեղեկություններ այս պահին չունի։
 
Ադրբեջանից դիզելային վառելիքի ներմուծումը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խոսելով «Թրամփի ուղի» նախագծի մասին։
 
Նա դժվարացավ ասել, թե «Թրամփի ուղին» որքանով կազդի ՀՀ ՀՆԱ-ի վրա` նշելով, որ նախարարությունում չէին հաշվարկել, օրինակ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ զարգացումները։
 
«Ադրբեջանից դիզելային վառելիքի ներմուծումը, նույնը վերաբերում է հեղուկ գազի հնարավոր ներմուծմանը, արդեն իսկ դրական ազդեցություն ունեն ՀՀ տնտեսական միջավայրի վրա։ Հետևաբար «Թրամփի ուղի» նախագծի ներդրման չափի, ազդեցության մասին տեղեկություններ այս պահին չունեմ, քանի որ դա հայտնի է դառնում նախագծման փուլում կամ նախագծումից հետո»,– ընդգծեց նախարարը։
 
Հիշեցնենք` ադրբեջանական լրատվամիջոցները 2025–ի դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
 
Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։ 2026–ի հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է ներկրվում 7600 տ ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։
 
Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի ադրբեջանական երկաթգծով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը