Ֆրանսիան առաջարկում է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում


 

Ֆրանսիան առաջարկում է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում

  • 21-01-2026 14:13:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ֆրանսիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը՝ Գրենլանդիայի տարածքում դաշինքի անդամ երկրների զորավարժություններ անցկացնելու առաջարկով։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ Ելիսեյան պալատում իր աղբյուրները վկայակոչելով։
 
«Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները փոխանցում են, որ Փարիզը Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու պաշտոնական հայտ է ներկայացրել՝ պատրաստակամություն հայտնելով իր ներդրումն ունենալ դրանց ընթացքում», - փոխանցում է CNN-ը։
 
Զորախաղերի հնարավոր ժամկետների մասին ամերիկյան լրատվամիջոցը չի հաղորդում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը