Կանադան հրաժարվել է 1 մլրդ դոլար վճարել Թրամփի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար


 

Կանադան հրաժարվել է 1 մլրդ դոլար վճարել Թրամփի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար

  • 21-01-2026 14:33:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Կանադան չի վճարի 1 միլիարդ ԱՄՆ դոլար Ամերիկայի «Խաղաղության խորհրդին» միանալու համար, երեքշաբթի հայտարարել է երկրի ֆինանսների նախարարը Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ նա մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին։
 
Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը նշել է, որ խորհրդի շրջանակը դեռ ամբողջական չէ, պարզ չէ, թե որոնք են լինելու այդ խորհրդի լիազորությունները, թե ինչպես է այն գործելու: Նա նաև նշել է, որ Կանադան կարող է միանալ Թրամփի վարչակազմի Խաղաղության խորհրդին, եթե վճարը չեղարկվի՝ հաղորդել է CBC News-ը։
 
«Վարչապետը վերջնական որոշում կկայացնի, երբ հայտնի դառնան բոլոր փաստերը, և բոլոր մանրամասները համաձայնեցվեն, դրանք պետք է բխեն Կանադայի շահերից»,- հավելել է ֆինանսների նախարարը:
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաշխարհային 60 առաջնորդի հրավիրել է միանալ խորհրդին: Որոշ ղեկավարներ մտավախություն ունեն, որ Խաղաղության խորհուրդը կզբաղվի նոր գլոբալ հակամարտություններով և կարող է ուզուրպացնել ՄԱԿ-ը:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը