ՄԻՊ-ը աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի հետ անցկացրել է խորհրդակցություն
21-01-2026 15:50:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդման կազմման, ինչպես նաև ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել զորակոչի ընթացքում իրավունքների պաշտպանության, ազատությունից զրկված անձանց ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման հարցերին, հացադուլների ընթացքում իրավունքների ապահովման երաշխիքներին, այս բնագավառներում պետության ունեցած պարտավորություններին, ինչպես նաև քրեական վարույթների շրջանակներում գործարարների իրավունքների պաշտպանության հարցերին։
Անահիտ Մանասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել հետագա աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։