Բաքուն սկսել է ադրբեջանցիներին վերաբնակեցնել Ստեփանակերտում


 

Բաքուն սկսել է ադրբեջանցիներին վերաբնակեցնել Ստեփանակերտում

  • 21-01-2026 18:35:35   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր ադրբեջանցի վերաբնակիչների առաջին խումբը ժամանել է Ստեփանակերտ։
 
Ադրբեջանական իշխանությունների փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք տեղափոխված ադրբեջանցիների ընդհանուր թիվը 162 է՝ ընդհանուր առմամբ 36 ընտանիք։ «Վերաբնակիչների ամենամեծ խումբը՝15 ընտանիք, Բաքվից է», - հաղորդում է APA-ն։
 
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսպիսով 2020-23 թվականներին Բաքվի վերահսկողության տակ հայտնված շրջաններում վերաբնակեցված ադրբեջանցիների թիվը հասել է 26 հազար 500-ի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը