ԵՄ-ը պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթգծի վերականգնմանը. Մարթա Կոսը՝ Ալիևին


 

ԵՄ-ը պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթգծի վերականգնմանը. Մարթա Կոսը՝ Ալիևին

  • 22-01-2026 11:37:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:
 
Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Ալիևն ու Կոսը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձել են նաև էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությանը:
 
Մարթա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի ականազերծման ջանքերին, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը