ԵՄ առաջնորդներն ԱՄՆ–ին համոզում են, որ նա կրկին դառնա Կիևի գլխավոր հովանավորը. Նարիշկին
22-01-2026 11:43:32 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել է, որ «Ցանկացողների կոալիցիան» փորձում է խափանել Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացը և պայմաններ է ստեղծում հակամարտային ներուժի աճի համար։
Եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ միասին և առանձին փորձում են համոզել ԱՄՆ-ին կրկին դառնալու Կիևի գլխավոր հովանավորը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Ավելի վաղ Նարիշկինը հայտարարել էր, որ «Ցանկացողների կոալիցիան» փորձում է խափանել Ուկրաինայի հարցով խաղաղության գործընթացը և պայմաններ է ստեղծում հակամարտային ներուժի աճի համար` ընդհուպ մինչև լայնածավալ ռազմական հակամարտություն։
«Սակայն խաղաղության վերաբերյալ պայմանավորվածությունների խափանումը միակ նպատակը չէ, որը հետապնդում են եվրատլանտյան էլիտաները։ Մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ միասին և առանձին փորձում են համոզել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, առաջնորդին, ԱՄՆ նախագահին` կրկին դառնալ գլխավոր գործող անձ, Կիևի ռեժիմի գլխավոր հովանավորը», – ասել է Նարիշկինը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։