ԱՄՆ-ի և Իրանի հետ վարում ենք բալանսավորված քաղաքականություն. ՔՊ պատգամավորը՝ մաքսատուրքերի մասին


 

ԱՄՆ-ի և Իրանի հետ վարում ենք բալանսավորված քաղաքականություն. ՔՊ պատգամավորը՝ մաքսատուրքերի մասին

  • 22-01-2026 12:06:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ վարում է բալանսավորված քաղաքականություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտնեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ համագործակցող բոլոր երկրների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին հարցին:

«Դուք գիտեք, թե մենք ինչ ծրագրեր ենք այսօր իրականացնում ԱՄՆ-ի հետ և գիտեք նաև՝ ինչպիսի հարաբերություններ ունենք Իրանի հետ: Ես հույս ունեմ, որ այդ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ»,- ասաց Հովհաննիսյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ համագործակցող բոլոր երկրների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել էր Իրանում տեղի ունեցած լայնամասշտաբ ցույցերի ֆոնին։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը