Խաղաղության խորհրդում կան վիճահարույց մարդիկ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեն. Թրամփ
22-01-2026 12:54:18 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության խորհուրդ հրավիրելու որոշմանը և դրա շուրջ քննադատություններին:
«Խաղաղության խորհրդում կան որոշ վիճահարույց մարդիկ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեն։ Եթե խորհրդում բոլորը «երեխաներ» լինեն, շատ բան չի արվի»,- հայտարարել է Թրամփը:
Նա պարզաբանել է, որ մասնակցության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում խոշոր պետությունները, ինչպես նաև «բազմաթիվ մեծ մարդիկ»։
Նա ստեղծվող կառույցը բնութագրել է որպես կարգավիճակի առումով աննախադեպ՝ ընդգծելով, որ դա կլինի «երբևէ ստեղծված ամենահեղինակավոր խորհուրդը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ խորհրդին մասնակցելու է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես համաշխարհային առաջնորդներից մեկի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է համապատասխան հրավերի ստացումը։